11:16  ,  27 հունիսի, 2012

Պիրլո. Հնարավոր չէ Մեսիից եւ Ռոնալդուից լավը լինել

«Ոսկե գնդակի» համար պայքարում Ռոնալդուին եւ Մեսիին գերազանցել հնարավոր չէ, հայտարարել է Իտալիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրոլն:

«Պրանդելին, իհարկե, զարմացրեց ինձ` հայտարարելով, որ ես արժանի եմ  «Ոսկե գնդակի»: Բայց դրանք հույզեր են Անգլիայի նկատմամբ մեր տարած հաղթանակից հետո: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ Ռոնալդուից եւ Մեսիից լավը լինել, հնարավոր չէ նրանց հետ մրցակցել: Նրանք շատ գնդակներ են խփում եւ ցուցադրում են բարձրագույն մակարդակի կայուն ֆուտբոլ», - Պիրլոյի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով