Դորտմունդի «Բորուսիայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ նախկինում հետեւել է բելառուս հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբի խաղին:
«Գլեբի խաղով հիացել եմ ոչ միայն «Արսենալում», այլեւ «Շտուտգարտում» ու «Բարսելոնայում»: Լավ հիշել եմ այդ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստին: Նա հենց այնպես չէ խաղացել այդպիսի թիմերում: Նրանով կարելի է հիանալ: Բելառուսական ֆուտբոլի լեգենդ: Նա շատ արագ ֆուտբոլիստ չէր, բայց արագ էր աշխատում գնդակի հետ: Շատ եմ դիտել նրա խաղը եւ ինչ-որ բան սովորել եմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Գլեբը 2001-ից է խաղում Բելառուսի հավաքականում, բայց չէր հրավիրվել Հայաստանի դեմ մարտի 25-ին Երեւանում կայացած ընկերական խաղին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում