09:12  ,  27 հունիսի, 2012

Պորտուգալիա - Իսպանիա. բուքմեյքերների կարծիքը

Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները հունիսի 27-ին կվիճարկեն Եվրո-2012-ի եզրափակիչի առաջին ուղեգիրը: Բուքմեյքերական ընկերություններն ավելի բարձր են գնահատում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հաղթանակի հնարավորությունները` 1,88 գործակից:

Պորտուգալիայի հաղթանակի գործակիցը 4,55 է, ոչ ոքիինը` 3,65:

Իսպանացիների՝ եզրափակիչ դուրս գալու գործակիցը 1.4 է, իսկ պորտուգալացիներինը՝ 2.75:

Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Դոնեցկի «Դոնբաս արենա» ստադիոնում: Մեկնարկը Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով