Քանի դեռ ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ, Յուրա Մովսիսյանն եւ Ռոբերտ Արզումանյանը չեն խաղալու Հայաստանի հավաքականում:
Այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հետ հարցազրույցում պատմել է, որ Հայաստանի հավաքականի դռներն այսուհետեւ փակ են լինելու մի քանի առաջատար խաղացողների համար:
«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին եւ Գեւորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է: Նրանք այլեւս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը եւ Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է: Ինչ վերաբերում է Գեւորգ Ղազարյանին, ապա նրան չհրավիրելը մարզիչի որոշումն էր:
Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա ինչո՞ւ նրան հեռացրին «Սպարտակից»: Բոլորդ տեսել եք, որ նա ֆուտբոլ չէր խաղում վերջին 2 տարում: Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը: Նա այդ քայլով ինքն իրեն մատնեց: Ցանկանում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական:
Ինձ մեղադրում են, որ խառնվում եմ թիմի ներքին գործերին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համար մեկ պատասխանատուն է եւ պարտավոր է միջամտել հավաքականի գործերին: Եթե ես չմիջամտեմ, ո՞վ պետք է միջամտի», ասել է ՀՖՖ-ի նախագահը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Բելառուսի դեմ ընկերական խաղին, որը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Այդ խաղի համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Միկա»
Գևորգ Պռազյան, «Արարատ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Սերգեյ Ավագիմյան, «Արարատ»
Լևոն Հայրապետյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելլի, «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիս, «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Տիգրան Բարսեղյան, «Գանձասար»
Բենիկ Հովհաննիսյան, «Արարատ»
Զավեն Բադոյան, «Բանանց»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)
Դավիթ Արշակյան, «Տրակայ» (Լիտվա)
Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:08 , 17 սեպտեմբերի
13:33 , 17 սեպտեմբերի
12:25 , 17 սեպտեմբերի 
11:31 , 17 սեպտեմբերի 
10:17 , 17 սեպտեմբերի
10:02 , 17 սեպտեմբերի
09:36 , 17 սեպտեմբերի
09:03 , 17 սեպտեմբերի 
01:32 , 17 սեպտեմբերի 
01:07 , 17 սեպտեմբերի