22:56  ,  26 հունիսի, 2012

Ինյեստա. Մեր խաղաոճը հաղթանակներ է բերում

Շատ կարեւոր է վերլուծել Պորտուգալիայի բոլոր ուժեղ հատկանիշներն ու հստակ իմանալ, թե ինչ սպասել նրանից, հայտարարել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան:

«Մենք ունենք մեր խաղաոճը, որը մեզ հաջողություն է բերում: Այդ խաղաոճով մենք երկու տիտղոս ենք նվաճել: Հարգում եմ ցանկացած կարծիք, բայց փաստն այն է, որ մեր թիմը մշտապես գրոհում է եւ մրցակցի պաշտպանությանը պրեսինգի է ենթարկում հենց նրանց կիսադաշտում: Իհարկե, դա այնքան էլ հրապուրիչ չէ, որքան հաղթանակի վրա խաղացող երկու մրցակիցների միջեւ բաց ֆուտբոլը: Սակայն մենք առաջին հերթին մտածում ենք այն մասին, որ մեր խաղը հաղթանակներ է բերել Եվրո-2008-ում եւ 2010 թվականի աշխարհի առաջնությունում եւ ընդմիշտ փոխել է Իսպանիայի հավաքականի պատմությունը»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Դոնեցկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով