21:27  ,  26 հունիսի, 2012

Դել Բոսկե. Գիտենք ինչպես կանգնեցնել Ռոնալդուին

Հունիսի 27-ին կայանալիք Պորտուգալիայի հետ խաղն անկասկած կդառնա մեր ամբողջ կյանքի հանդիպումը, հայտարարել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:

«Մեկնարկային կազմում խաղադաշտ կմտնեն նրանք, ում ես հավատում եմ: Տրամաբանական է, որ այժմ շատ են խոսակցությունները Ռոնալդուի մասին: Մենք հրաշալի պատկերացնում ենք նրանից սպառնացող վտանգի չափը: Նա շատ ուժեղ է, բացի այդ, խաղում է Իսպանիայի առաջնությունում: Դա հետաքրքրությունը մեծացնող եւս մեկ գործոն է: Մենք կփորձենք կանգնեցնել Ռոնալդուին: Նախորդ աշխարհի առաջնությունում մենք արդեն խաղացել ենք Պորտուգալիայի եւ անձամբ Ռոնալդուի դեմ: Մենք գիտենք ինչպես կանգնեցնել նրան, եւ վաղը կփորձենք անել դա: Ռոնալդուից պաշտպանվելու էությունը մնացել է անփոփոխ: Պորտուգալիայի հետ խաղն անկասկած կդառնա մեր ամբողջ կյանքի հանդիպումը»,- հայտարարել է Դել Բոսկեն, գրում է AS-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը կկայանա Դոնեցկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով