21:07  ,  26 հունիսի, 2012

Դե Ռոսին, Կյելինին եւ Աբատեն կարող են բաց թողնել գերմանացիների հետ հանդիպումը

Իտալիայի ազգային հավաքականի խաղացողներ Դանիելե Դե Ռոսիի, Ջորջիո Կյելինիի եւ Իգնասիո Աբատեիի մասնակցությունը հարցականի տակ է Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Գերմանիա թիմ հետ հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Իտալիայի հավաքականի բժիշկ Էնրիկե Կաստելաչին:  

«Դե Ռոսին, Կյելինի եւ Աբատեն թերապիայի կուրսեր կանցնեն, որպեսզի մարզիչը հնարավորություն ունենա նրանց ընդգրկել Գերմանիայի հավաքականի հետ հանդիպման հայտացուցակում»,- Բժիշկի խոսքը մեջբերում է eurosport-ը:

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մամուլի ասուլիսում հաստատել է, որ այս երեք խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է Եվրո-2012-ի կիսաեզրափակիչին:

Հիշեցնենք, որ Գերմանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 28-ին Վարշավայի Ազգային ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով