20:32  ,  26 հունիսի, 2012

Պիրլոյին սխալմամբ հոմոֆոբ են անվանել

Անգլիացի հայտնի ֆուտբոլային մասնագետ Ֆիլ Բրաունը, ելույթ ունենալով Radio Five-ի ուղիղ եթերում, սխալմամբ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին անվանել է հոմոֆոբ: Հավանաբար, Բրաունը ցանկացել է ասել «homesick» (տանը կարոտող), սակայն արտաբերել է «homophobic» բառը:

«Ես գտնում եմ, որ Անգլիայի Պրեմիեր լիգան լավագույնն է աշխարհում: Երեւի, այդ պատճառով է այն հրապուրիչ լեգեոնականների համար:

Ինչո՞ւ Պիրլոն երբեք չի խաղացել Անգլիայում: Միգուցե, նա պարզապես հոմոֆո՞բ է: Միգուցե, նա այնքան իտալացի է, որ չի՞ ցանկանում լքել հայրենիքը», -Բրաունի խոսքը է մեւջբերում The Telegraph

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով