20:20  ,  26 հունիսի, 2012

Պիկե. Նույնիսկ շնչելու հնարավորություն չենք տալու Ռոնալդուին

Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանները նույնիսկ «շնչելու» հնարավորություն չեն տալու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշիանու Ռոնալդուին, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները հունիսի 27-ին կվիճարկեն Եվրո-2012-ի եզրափակիչի առաջին ուղեգիրը:

«Ես բավական լավ գիտեմ Ռոնալդուին: Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում նրան կանգնեցնելու գործում ինձ կարող են օգնել ինչպես «Ռեալի» խաղացողները, այնպես էլ Իսպանիայի հավաքականի մյուս ներկայացուցիչները: «Բարսելոնայի» կազմում բազմիցս խաղացել ենք նրա դեմ եւ լավ ծանոթ ենք նրա հնարավորություններին: Գիտենք, որ Ռոնալդուին չի կարելի մտածելու եւ նույնիսկ «շնչելու» հնարավորություն տալ: Մենք տարածություն չենք տա Կրիշտիանուին, քանի որ նա չափազանց արագ է: Մեկը մեկի դիմաց նա շատ վտանգավոր է, այդ իսկ պատճառով թույլ չենք տա նրան շրջվել»,- Պիկեի խոսքը փոխանցում է La Vanguardia-ն:

Հիշեցնենք, որ 2007-2008թթ. Պիկեն ու Ռոնալդուն միասին հանդես են եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով