19:59  ,  26 հունիսի, 2012

Պիրլո. Գերմանացիները վախենում են մեզանից

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն անդրադարձել է հունիսի 28-ին կայանալիք Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Գերմանիա – Իտալիա հանդիպմանը:

«Գերմանացիները վախենում են մեզանից: Նրանք հիշում են այս թիմերի միջեւ կայացած նախորդ հանդիպումները: Մենք դեռ ոչնչի չենք հասել, միայն կիսաեզրափակիչի ուղեգիր ենք ձեռք բերել: Իտալիայի հավաքականի կազմն ամեեւին էլ չի զիջում գերմանացիներին: Ինչպես Իսպանիայի, անպես էլ Իտալիայի հավաքականի կիսապաշտպանությունում հանդես են գալիս 4-5 շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ»,- 33-ամյա իտալացու խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով