18:36  ,  26 հունիսի, 2012

Յոահիմ Լյով. Շքերթի մասին ոչինչ մի հարցրեք

Այժմ, անկասկած, դեռ վաղ է խոսել այն մասին, թե մենք շքերթ անցկացնելո՞ւ ենք Եվրոպայի առաջնությունում հաղթելու դեպքում: Ներկա պահին նման միջոցառման անցկացումը հնարավոր է Բեռլինում` Բրանդենբուրգյան դարպասների մոտ, Ֆրանկֆուրտի կենտրոնում, որտեղ մենք ժամանելու ենք մեր վերջին հանդիպումից հետո, կամ էլ ֆրանկֆուրտյան ստադիոնում, Գերմանիայի հավաքականի ճամբարում մամլո ասուլիսից առաջ հատուկ լրագրողների համար նման հայտարարություն է արել թիմի մամլո ծառայության ղեկավար Հարալ Շտանգերը:

Միեւնույն ժամանակ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրաժարվել է Իտալիայի հետ կիսաեզրափակիչ հանդիպումից այն կողմ գնալ: «Ապագայի մասին ինձ ոչինչ մի հարցրեք: Ոչ շքերթների, ոչ իմ անձնական կարծիքի: Հիմա բոլոր մտքերը մոտակա մրցակցի մասին են»,- Լյովի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Իտալիայի միջեւ կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 28-ին Վարշավայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով