15:51  ,  26 հունիսի, 2012

Մեսութ Օզիլը երազում է «Ոսկե գնդակի» մասին

Գերմանիայի հավաքականը բարձրակարգ թիմ է եւ եկել է այստեղ Եվրոպայի չեմպիոն հռչակվելու համար, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը:

«Գերմանիայի հավաքականը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Կիսաեզրափակիչում մեզ բարդ հանդիպում է սպասվում: Մենք լավ հասկանում ենք, թե ինչի են ունակ իտալացիները: Եթե նրանց տարածություն տանք գրահներ կազմակերպելու համար, կարող ենք դուրս մնալ հետագա պայքարից: Գերմանիայի հավաքականն ամուր եւ բարձրակարգ թիմ է եւ եկել է այստեղ Եվրո-2012-ում չեմպիոն հռչակվելու համար:  

Իմ գլխավոր նպատակը «Ոսկե գնդակին» արժանանալն է: Դա յուրաքանչյու ֆուտբոլիստի երազանքն է: Ես լուրջ մրցակիցներ ունեմ, սակայն վստահ եմ, որ կարող եմ ավելի բարձրացնել խաղամակարդակս: Երբ Գերմանիայի հավաքականը հաղթի Եվրո-2012-ում, իմ հնարավորություններն ավելի կմեծանան»,- Օզիլի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով