12:46  ,  26 հունիսի, 2012

Անգլիացի երկրպագուն իջեցրել է անդրավարտիքը` Իտալիայի հավաքականին ապակողմնորոշելու համար

Արտառոց տեսարան են արձանագրել տեսախցիկները Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Անգլիա – Իտալիա (0:0) հանդիպման հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ:

Վճռորոշ պահին, երբ 11 մետրանոց հարվածն իրացնում էր Ալեսանդրո Դիամանտին, դարպասի հետեւի տրիբունայում գտնվող բրիտանացի երկրպագուներից մեկը իտալացի կիսապաշտպանին ապակողմնորոշելու եւ ուշադրությունը շեղելու համար հանել է անդրավարտիքը եւ ցուցադրել իր մերկությունը:

Սակայն այդ օրիգինալ քայլը չփրկեց Անգլիայի հավաքականին: Դիամանտիի հարվածը դիպուկ ստացվեց եւ Իտալիան անցավ կիսաեզրափակիչ, որտեղ հունիսի 28-ին կհանդիպի Գերմանիայի հավաքականի հետ:

Ազգային հավաքականի դարպասապահի կանաչ մարզազգեստ եւ կարմիր եւ սպիտակ կեղծամ կրող «անբարո» երկրպագուի ինքնությունը առայժմ չի պարզվել, սակայն կա հավանականություն, որ նրան ի վերջո կճանաչեն եւ կպատժեն: Հավանաբար, նրան կտուգանեն եւ որոշակի ժամանակով կարգելեն այցելել ստադիոններ, տեղեկացնում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով