11:58  ,  26 հունիսի, 2012

Եվրո-2012. բուքմեյքերների կարծիքը

William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականների շանսերը հավասար են գնահատում Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրո-2012-ում:

Երկու թիմերի չեմպիոնության գործակիցն էլ հավասար է՝ 2.62: Հավասար են նաեւ Իտալիայի եւ Պորտուգալիայի թիմերի չեմպիոնական հավակնությունները՝ 6.5 գործակից:

Իսպանացիների՝ եզրափակիչ դուրս գալու գործակիցը 1.4 է, իսկ պորտուգալացիներինը՝ 2.75:
Գերմանիայի հավաքականի՝ եզրափակիչում հայտնվելու գործակիցը գնահատվում է 1.4, Իտալիայի թիմինը՝ 2.75:

Կիսաեզրափակիչ

Պորտուգալիա – Իսպանիա (հունիսի 27, Դոնեցկ)

Պորտուգալիայի հաղթանակ՝ 4.5, ոչ ոքի՝ 3.2, Իսպանիայի հաղթանակ՝ 1.91

Գերմանիա – Իտալիա (հունիսի 28, Վարշավա)

Գերմանիայի հաղթանակ՝ 1.91, ոչ ոքի՝ 3.2, Իտալիայի հաղթանակ՝ 4.5

Եզրափակիչը կկայանա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով