Հունվարին կայացած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ռուսաստանցի Մարիա Շարապովայի դոպինգ թեստը եղել է դրական: Մարզուհին համապատասխան նամակ է ստացել Թենիսի միջազգային ֆեդերացիայից եւ խոստովանել է, որ ընդունել է մելդոնիում, որն արգելված է 2016թ. հունվարի 1-ից, հաղորդում է ESPN-ը:
«Իմ սխալն է: Ես ստացել էի հունվարի 1-ից արգելված դեղամիջոցների ցանկը, սակայն չէի կարդացել: Տասը տարի օգտագործել եմ մելդոնիում, բայց այն միայն վերջերս է արգելվել սպորտում: 2008-ից առողջական խնդիրներ ունեմ եւ ընդունում եմ միլդրոնատ դեղամիջոցը, որի մեջ կա մելդոնիում: Ամբողջ մեղքն իմն է: Չէի ցանկանա այսպես ավարտել կարիերաս: Հույս ունեմ՝ ինձ կտան եւս մեկ շանս»,- հայտարարել է Շարապովան Լոս Անջելեսում հրավիրած հատուկ ասուլիսում:
Մելդոնիումը նյութափոխանակությունը խթանող, բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ բջիջների էներգետիկ ռեսուրսների վերականգնումն արագացնող միջոց է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:43 , 28 հոկտեմբերի
00:14 , 28 հոկտեմբերի 
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի