11:23  ,  26 հունիսի, 2012

Նասրին կարող է որակազրկվել երկու տարով

Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրիին երկու տարվա որակազրկում է սպառնում:

Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում 24-ամյա ֆրանսիացին վիրավորական արտահայտություններ է արել լրագրողներից մեկի հասցեին:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս միջադեպը կքննարկի հուլիսի 3-ին կայանալիք հանդիպման ժամանակ: Հնարավոր է, որ Նասրին կզրկվի Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ. առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, գրում է Sport24.fr-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով