09:39  ,  26 հունիսի, 2012

Ֆեմինիստուհիներն ազատազրկվել են 12 ժամ

FEMEN շարժման ակտիվիստներ Իննա Շեւչենկոն, Օկսանա Շաչկոն եւ Յանա Ժդանովան հայտնվել է Կիեւի Պիչերսկի դատարանում: Կիեւի «Օլիմպիական» ստադիոնի դարպասի վրա «FUCK EURO 2012» գրությամբ պաստառներ պարզելու համար երեք ֆեմինիստուհիները դատապարտվել են 12 ժամ ազատազրկման:

Այդ կերպ դատարանը կասեցրել է ոստկանության խորամանկ քայլը: Ոստիկանները մեկ օր ֆեմինիստուհիներին պահել էին բաժանմունքում՝ խախտելով օրենքը, հաղորդում է շարժման պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով