09:08  ,  26 հունիսի, 2012

Դել Բոսկե. Իսպանիայի հավաքականը «Բարսելոնա» կամ «Ռեալ» չէ

Միայն աննորմալները կարող են հավատալ, որ Իսպանիայի հավաքականը խաղում է ինչպես «Ռեալը» կամ «Բարսելոնան», հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:

61-ամյա մասնագետը չի կիսում այն կարծիքը, թե Իսպանիայի հավաքականը կրկնօրինակում է կատալոնական «Բարսելոնայի» խաղը:

«Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում ազգային հավաքականի խաղը: Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես է այն ընդունում հասարակությունը: Ինձ միայն անհանգստացնում են թիմն ու արդյունքը: Միայն աննորմալները կարող են հավատալ, որ Իսպանիայի հավաքականը խաղում է ինչպես «Ռեալը» կամ «Բարսելոնան»,- Դել Բոսկեի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով