Լվովի «Կարպատները» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկներին, այդ թվում՝ 23-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանին: Ֆուտբոլիստների շնորհանդեսին նվիրված ասուլիսից հետո նրանք ստացել են մարզաշապիկներ եւ շրջել թիմի տնային ստադիոնում:
Գեղամ Կադիմյանը ստացել է 92 համարի մարզաշապիկը, հայտնում է ակումբի կայքը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնության առաջին հատվածում հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Դոնեցկի «Օլիմպիկում», որի կազմում մասնակցել է 15 հանդիպման եւ դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում