01:07  ,  26 հունիսի, 2012

Մեսութ Օզիլ. Մենք կհաղթենք Իտալիային, հետո էլ կնվաճենք չեմպիոնի տիտղոսը

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի` Իտալիայի հետ հանդիպումից առաջ լի է լավատեսությամբ եւ վստահ է, որ իր թիմը կնվաճի չեմպիոնական տիտղոսը:

«Նախորդ հանդիպումները նշանակություն չունեն: Մեր նպատակն է վերադարձնել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Գերմանիային: Մենք դրա համար ենք եկել այստեղ: Մենք կարող ենք հաղթել Իտալիային եւ ցանկանում ենք նվաճել տիտղոսը:

Անդրեա Պիրլոն համաշխարհային կարգի խաղացող է, իսկ Մարիո Բալոտելին հրաշալի հարձակվող է: Բայց մենք չենք մտածում անհատականությունների մասին: Իտալիան շատ կոմպակտ թիմ է, բայց մենք կկարողանանք հաղթել նրանց», - 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Գերմանիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին Վարշավայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով