16:40  ,  29 փետրվարի, 2016

«Բարսելոնան» «Ռեալին» կընդունի ապրիլի 2-ին

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հրապարակել է Պրիմերայի 31-րդ տուրի խաղերի ժամանակացույցը, գրում է AS-ը:

«Բարսելոնան» Մադրիդի «Ռեալին» կընդունի ապրիլի 2-ին: Շաբաթ օրը կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում կատալոնացիները 4:0 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Արքայական ակումբի նկատմամբ: Իսպանիայի առաջնության 26-րդ տուրից հետո «Բարսելոնան» 8 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյից», իսկ «Ռեալին» գերազանցում է 12 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում