23:23  ,  25 հունիսի, 2012

Ֆրանց Բեկենբաուեր. Եզրափակիչում կխաղան Գերմանիան ու Իսպանիան

Եվրո-2012-ի եզրափակիչում կխաղան Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականները, կարծում է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը:

«Մենք համոզվեցինք, որ Իտալիայի հավաքականը դարձյալ շատ ուժեղ է: Նրանք լիովին վաստակել են կիսաեզրափակիչ դուրս գալը: Եթե իտալացիները նույն կերպ խաղան նաեւ Գերմանիայի հետ, ապա Լյովի թիմը լուրջ խնդիրներ կունենա: Թեեւ դրանք լուծելի են:

Պորտուգալացիները գերազանց տպավորություն են թողնում մրցաշարի մեկնարկից: Իսպանիային հեշտ չի լինի: Հաղթելու համար իսպանացիները պետք է ավելացնեն իրենց խաղին:

Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ եզրափակիչում կխաղան Գերմանիան ու Իսպանիան», – Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով