22:44  ,  25 հունիսի, 2012

Անգլիացի ֆուտբոլիստն ազատազրկվել է ուսանողի ծեծելու համար

Անգլիական «Ուոթֆորդի» ֆուտբոլիստ Տրոյ Դինին դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման գիշերային ակումբներից մեկում մի խումբ ուսանողների դաժան ծեծի ենթարկելու համար, հաղորդում է The Daily Mail-ը:

Տեսախցիկները արձանագրել են պահը, երբ 23-ամյա ֆուտբոլիստը ոտքով հարվածել է ուսանողներից մեկի գլխին: Դինի հետ հաշվեհարդարին մասնակցել է եւս երեք տղամարդ, այդ թվում ֆուտբոլիստի կրտսեր եղբայրը: Նրանք եւս 10 ամիս կանցկացնեն բանտում:

Անգլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում` Չեմպիոնշիփում հանդես եկող «Ութֆորդն» ընդունել է իր ֆուտբոլիստի մեղքը, սակայն այլ մեկնաբանություններից հրաժարվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով