22:20  ,  25 հունիսի, 2012

Եվրո-2012. Շվայնշտայգերը պատրաստ է կիսաեզրափակիչին

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը պատրաստ է Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում օգնել բունդեսթիմին Իտալիայի դեմ պայքարում:

Հունաստանի հետ քառորդ եզրափակիչի հանդիպումից հետո Շվայնշտայգերը կոճի ցավեր էր զգացել: Այդ վնասվածքի պատճառով նա երկար ժամանակ բաց թողեց նաեւ Գերմանիայի առաջնությունում:

«Ես գերազանց եմ ինձ զգում եւ անհամբերությամբ սպասում եմ խաղին, առավելագույն ջանք եմ գործադրում խաղին պատրաստ լինելու համար:

Ես պատրաստ եմ հենց մեկնարկային կազմում դուրս գալ խաղադաշտ», - Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Գերմանիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով