01:12  ,  28 փետրվարի, 2016

Ռոնալդու. Եթե «Ռեալում» բոլորը խաղային իմ պես, մենք կլինեինք առաջինը

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Աթլետիկոյից» կրած տնային պարտությունից հետո կարծիք է հայտնել, որ ակումբակիցները խաղամակարդակով զիջում են իրեն:

«Եթե «Ռեալում» բոլորը ցուցադրեին իմ մակարդակի խաղ, ապա մենք կլինեինք առաջինը: Մամուլը գրում է, որ ես բավականաչափ լավ չեմ գործում, սակայն վիճակագրությունը չի ստում: Չեմ ցանկանում նեղացնել ոչ մեկի, սակայն, երբ դու լավագույնն ես, հաղթելն այնքան էլ բարդ չէ: Ինձ դուր է գալիս խաղալ Պեպեի, Մարսելոյի, Բենզեմայի ու Բեյլի հետ: Չեմ ցանկանում վատ բան ասել Խեսեի, Կովաչիչի կամ Լուկաս Վասկեսի հասցեինք, նրանք լավն են, բայց...

Չգիտեմ՝ արդյոք վատ ենք պատրաստվել այս մրցաշրջանին, սակայն վնասվածք ունեցող խաղացողները շատ են, իսկ դա վնասում է թիմին: Ուեինք ավելի շատ հնարավորություններ, քան «Աթլետիկոն», եւ մենք պետք է հաղթեինք, սակայն ֆուտբոլն այսպիսին է»,- Պորտուգալիայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մադրիդյան դերբիում «Ռեալն» առաջին պարտությունը կրեց Զինեդին Զիդանի գլխավորությամբ եւ շարունակում է 9 միավոր զիջել առաջատար «Բարսելոնային», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: Երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն» 4 միավոր է առաջ անցել Արքայական ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում