22:00  ,  25 հունիսի, 2012

ՈւԵՖԱ-ն տուգանեց Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային

Եվրո-2012-ի խմբային փուլի Գերմանիա – Դանիա հանդիպման ժամանակ գերմանացի ֆուտբոլասերների ծածանած նեոնացիստական դրոշի համար ՈւԵՖԱ-ն Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 25 հազար եվրոյով, հաղորդում է Goal.com-ը:

Բոլոր հանդիպումների համար տուգանքը հասնում է 40 հազար եվրոյի: Գերմանացի ֆանատները սպիտակ ճմռթած թղթեր են նետել Պորտուգալիայի եւ Հոլանդիայի ֆուտբոլիստների ուղղությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով