18:39  ,  25 հունիսի, 2012

Կրոյֆ. Ձուկը գլխից է հոտում

Ձուկը գլխից է հոտում: Թագավորական հոլանդական ֆուտբոլային ասոցիացիայի ղեկին կանգնած մարդիկ պետք է հեռանան: Այն ժամանակ, երբ այլ երկրները ընդունում էին հոլանդական ֆուտբոլի նախկին տարիների փորձը, մենք մնացինք միակ հավաքականը, որը չարեց դա: Միակ լուսավոր կետը դարձավ Ջետրո Ուիլյամսի նորամուտը, ասել է հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրոյֆը` ամփոփելով Հոլանդիայի հավաքականի մրցելույթները Եվրո-2012-ում, տեղեկացնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի  հավաքականը Եվրո-2012-ի D խմբում երեք պարտություն կրեց եւ գրավեց վերջին տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով