18:14  ,  25 հունիսի, 2012

Մանչինի. Եզրափակիչում կխաղան Պորտուգալիան եւ Իտալիան

Կարծում եմ, որ եզրափակիչում կխաղան Պորտուգալիան եւ Իտալիան: Դա նման կլինի նրան, ինչ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայում, երբ ոչ ոք չէր սպասում, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» կպարտվեն կիսաեզրափակիչներում, «Մաչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում կկայանան Պորտուգալիա – Իսպանիա (հունիսի 27-ին) եւ Գերմանիա – Իտալիա (հունիսի 28-ին) հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով