17:47  ,  25 հունիսի, 2012

Միրոսլավ Կլոզե. Ես երկրորդ կազմի խաղացող չեմ

Գերմանիայի հավաքականի լավագույն ռմբարկուներից մեկը` Միրոսլավ Կլոզեն հայտարարել է, որ մտադիր չէ բավարարվել թիմի պահեստային հարձակվողի դերով:

«Ես երկրորդ կազմի խաղացող չեմ: Ես առողջ եմ, լավ մարզավիճակում եմ, կարող եմ պահել արագային եւ կոմբինացիոն խաղը: Իմ նպատակը հավաքականում տեղս պահպանելն է», - Կլոզե խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:

Եվրո-2012-ի չորս խաղերում Կլոզեն մեկ անգամ է դուրս եկել խաղադաշտ եւ մեկ գնդակ է խփել հույների դարպասը: Մյուս հանդիպումներում տեղը մեկնարկային կազմում զբաղեցրել է Մարիո Գոմեսը, որը երեք գոլի հեղինակ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով