16:49  ,  25 հունիսի, 2012

Մանչինի. Բալոտելին գերազանցեց Ռունիին

Շատերը թերագնահատում են Մարիո Բալոտելիի դերը Իտալիա – Անգլիա խաղում: Մարիոն ամբողջ խաղի ընթացքում իրադարձությունների կենտրոնում էր, դարպասը գրավելու 5-6 հնարավորություն ուներ, սակայն հաջողությունը նրան չժպտաց, Իտալիա – Անգլիա խաղի մասին իր տպավորություններն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:

«Համեմատության համար վերցրեք Ռունիին, որին բոլորը նկատեցին, երբ բանը հասավ 11 մետրանոց հարվածաշարին: Բալոտելին իրեն շատ ավելի լավ դրսեւորեց: Նա հիանալի հարձակվող է, որին մենք միշտ աջակցելու ենք:

Իտալիան ամբողջ խաղի ընթացքում գերիշխում էր: Անգլիացիների համեմատ նրանք կարծես այլ մոլորակից լինեին: Երկրորդ խաղակեսում եւ լրացուցիչ ժամանակում նրանք պարզապես ջարդում էին Անգլիային»,- Մանչինիի խոսքն է փոխանցում Corriere dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով