16:11  ,  25 հունիսի, 2012

Խերարդ Պիկե. Ռոնալդուի հետ մենամարտ չի լինի

Ռոնալդուի հետ ոչ մի մենամարտ չի լինել, մտքներիցդ հանեք: Եվ ոչ մի այլ մենամարտ էլ չի լինի, սա «Բարսելոնա» - «Ռեալ» չէ, հայտարարել է Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» խաղացող Խերարդ Պիկեն:

«Խաղալու են Իսպանիան եւ Պորտուգալիան, եւ առաջ կգնա ուժեղագույն թիմը, կոլեկտիվը, այլ ոչ թե լավագույն խաղացողը:

Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Սակայն սխալ կլիներ միայն նրա վրա կենտրոնանալ: Կրկնում եմ, հաղթելու համար մենք պետք է կոլեկտիվ գործենք եւ մտածենք: Առավել եւս` Պորտուգալիայի հետ հանդիպումը շատ էներգատար կլինի:

Մտահոգո՞ւմ է ինձ Պորտուգալիան: Մենք ոչ պակաս լուրջ հանդիպում անցկացրեցինք Ֆրանսիայի հետ: Այնպես որ կարծում եմ, որ մենք կկարողանանք հաղթել պորտուգալացիներին»,- Պիկեի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Հունիսի 27-ին Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները կանցկացնեն Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով