15:38  ,  25 հունիսի, 2012

Բիրհոֆ. Վրեժ լուծելու առիթը եկավ

Շատ լավ է, որ մենք նորից Իտալիայի հետ ենք հանդիպում: Գերմանական ֆուտբոլը արդեն որոշ ժամանակ վրեժ լուծելու առիթի է սպասում: Չնայած այժմ մենք ֆավորիտ ենք լինելու, քանի որ այսօրվա դրությամբ մենք ուժեղ ենք իտալացիներից, նշել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը` կարծիք հայտնելով Գերմանիա  - Իտալիա կիսաեզրափակի հանդիպման վերաբերյալ:

«Շատ գեղեցիկ եւ մարտական կիսաեզրափակիչ կլինի: Այս անգամ մենք կարող ենք հաղթել: Սակայն չի կարելի չնշել, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պրանդելին հիանալի աշխատանք է տարել»,- Բիրհոֆի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 2006թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Իտալիան 2:0  հաշվով հաղթեց տանտերերին` Գերմանիայի հավաքականին, իսկ հետո նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով