15:34  ,  25 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռուսաստանի հավաքականը Գերմանիայից շատ պարգեւավճար է ստացել

Խմբային փուլում Գերմանիայի հավաքականը ստացել է 50 հազար եվրո, ռուսները` 55 հազար: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը Ռուսաստանի հավաքականին Եվրո-2012-ում Չեխիայի նկատմամբ տարած 4:1 հաշվով հաղթանակի համար վճարել է 40 հազար եվրո, լեհերի հետ ոչ ոքի` 1:1 հաշվով խաղալու համար` 15 հազար եվրո:

Համեմատության համար` խմբային փուլում երեք հաղթանակ տարած Գերմանիայի հավաքականը ստացել է 50 հազար եվրո: Քառորդ եզրափակիչում տարած հաղթանակի համար թիմը ստացել է եւս 100 հազար եվրո: Կիսաեզրափակիչում հաջողության դեպքում թիմը կստանա 150 հազար եվրո, չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար` 300 հազար եվրո, գրում է Sovsport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով