17:17  ,  5 մարտի, 2012

Վարդան Մինասյան. Սարգիս Հովսեփյանը փոխարինող ունի հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանն արժանի փոխարինող ունի: Այդ մասին մարտի 5-ին կայացած ասուլիսում հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, սակայն չնշեց, թե ում մասին է խոսքը:

«Հուսով եմ, որ Ռոման Բերեզովսկին եւ Սարգիս Հովսեփյանը դեռ երկար կխաղան։ Նրանք իրենց խաղով եւ վերաբերմունքով ցույց են տալիս, որ կարող են երկար հանդես գալ եւ այդ հարցում կարող են հանգիստ լինել։ Ապագայի մասին մտածելը կարեւոր է։ Մենք արժանի փոխարինող ունենք Սարգիս Հովսեփյանին, իսկ ինչ վերաբերում է դարպասապահին, այստեղ ժամանակ է պետք։ Դարպասապահը դարպասապահ է դառնում 26-27 տարեկանից հետո, երբ որ փորձ է հավաքում։ Բացառություններ լինում են, սակայն դրանք արդեն տաղանդներ են»,- նշեց Մինասյանը։

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով