#ArthurAbraham und #UlliWegner erreichten ihr Trainingslager in Bulgarien um sich dort auf dem Kampf am 09.04.2016 in #LasVegas gegen Ramirez im #MGMGrand vorzubereiten. #ArthurAbraham and his trainer #UlliWegner just arrived to Bulgaria for training to get ready for the fight against Ramirez on the 9th april 2016 in #MGMGrand in #LasVegas.
Posted by Arthur Abraham on Monday, 15 February 2016
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ ժամանել է Բուլղարիա, որտեղ կպատրաստվի մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտին, հայտնում է մարզիկի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ 35-ամյա Աբրահամի ու 24-ամյա Ռամիրեսի միջեւ մենամարտը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում