01:18  ,  15 փետրվարի, 2016

«Բարսելոնան» անթերի էր՝ 6:1

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ առավելության հասավ 6:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնական թիմի հարձակվող, ուրուգվայցի Լուիս Սուարեսը: Արգենտինացի Լիոնել Մեսին, որն այս շաբաթ ենթարկվել էր երիկամային քարերի հեռացման վիրահատության, խփեց մեկ անգամ, նաեւ  11 մետրանոցից փոխանցում կատարեց Սուարեսին, որը խփեց իր երրորդ գոլը: Աչքի ընկան նաեւ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը եւ բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի առաջին շրջանում «Սելտան» 4:1 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել «Բարսելոնայի» նկատմամբ: Կատալոնական ակումբը 23 խաղից հետո 57 միավորով առաջատարն է: 24 խաղում 54 միավոր վաստակած «Աթլետիկոն» երկրորդ տեղում է: 1 միավոր է հետ Մադրիդի «Ռեալը»:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բարսելոնա» - «Սելտա»՝ 6:1

Լիոնել Մեսի, 28, Լուիս Սուարես, 59, 75, 81, Իվան Ռակիտիչ, 85, Նեյմար, 90+1  – Յոն Գվիդետի, 39, 11մ

«Խետաֆե» - «Աթլետիկո»՝ 0:1

Ֆերնանդո Տորես, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում