22:24  ,  14 փետրվարի, 2016

Լեւանդովսկու եւ Մյուլերի գոլերը հաղթանակ բերեցին «Բավարիային»

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ առավելության հասավ Ռոբերտ Լեւանդովսկու դուբլի ու Թոմաս Մյուլերի գոլի շնորհիվ՝ 3:1:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակել է 56 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ ունի 8 միավորի առավելություն:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 1:3

Ռաուլ Բոբադիլյա, 86 – Ռոբերտ Լեւանդովսկի, 15, 62, Թոմաս Մյուլեր, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում