19:37  ,  14 փետրվարի, 2016

Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ

Շվեյցարիայում շարունակվող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր հնդիկ Վիշվանաթան Անանդին, երկրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Փետրվարի 14-ին կայանալիք չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով