01:37  ,  14 փետրվարի, 2016

«Յուվենտուսը» հաղթանակ կորզեց «Նապոլիի» դեմ խաղում եւ դարձավ առաջատար

Իտալական A Սերիայի 25-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Թուրինում, որտեղ գործող չեմպիոն «Յուվենտուսն» ընդունել էր ընթացիկ առաջատար «Նապոլիին»: Իտալիայում մասնագետներն այս դիմակայությունը որակել էին «չեմպիոնական խաղ», որն անցավ լարված ու հետաքրքիր պայքարում եւ ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Խաղի տեմպը բավական բարձր էր, սակայն իրական գոլային պահեր գրեթե չկային: «Յուվենտուսի» հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած իտալացի հարձակվող Սիմոնե Զազան:

«Յուվենտուսը» Իտալիայի առաջնությունում տարավ 15-րդ անընդմեջ հաղթանակը եւ, մեկ միավոր առաջ անցնելով «Նապոլիից», բարձրացավ առաջին տեղ: Նեապոլցիների հաղթարշավը չշարոuնակվեց 8-րդ խաղում:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 1:0

Սիմոնե Զազա, 88

«Էմպոլի» - «Ֆրոզինոնե»՝ 1:2

Մասիմո Մակարոնե, 60 – Մատեո Ցիոֆանի, 17, Դանիել Ցիոֆանի, 73(11մ)

«Կյեւո» - «Սասուոլո»՝ 1:1

Վալտեր Բիրսա, 29 (11մ) – Նիկոլա Սանսոնե, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում