14:16  ,  25 հունիսի, 2012

Եվրո-2012-ը ռեկորդային է

Եվրո-2012-ի հանդիպումներին արդեն ներկա է եղել 1,3 միլիոն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Առաջին անգամ մեկ միլիոնից ավելի ֆուտբոլասերների ստադիոններում հավաքել էր Անգլիայում կայացած Եվրո-1996-ը` մոտ 1 միլիոն 270 հազար: Եվրո-2000-ի ժամանակ Բելգիայում եւ Հոլանդիայում ստադիոններում ներկա եղավ 1,1 միլիոն մարդ, 2004-ին Պորտուգալիայում` 1,16 միլիոն, 2008-ին` Շվեյցարիայում եւ Ավստրիայում` 1,14 միլիոն, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Վերջին երեք հանդիպումները հաշվի առնելով` սպասվում է, որ Եվրո-2012-ի ցուցանիշը կլինի 1,4 միլիոն մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով