14:07  ,  12 փետրվարի, 2016

Գաել Անդոնյանը դարձյալ չի խաղա

«Դիժոնի» պաշտպան Գաել Անդոնյանը չի հայտավորվել «Սոշոյի» դեմ ֆրանսիական «Լիգա-2»-ի 26-րդ տուրի խաղին, հաղորդում է ակումբի կայքը:

Հայաստանի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը «Դիժոնի» կազմում նախորդ անգամ խաղացել է հունվարի 16-ին կայացած գավաթային խաղում, որում ստացել էր կարմիր քարտ: Դրանից հետո նա չի հայտավորվում թիմի կազմում:

Հիշեցնենք, որ «Դիժոնը» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է Գաել Անդոնյանին, որը մինչեւ 2018 թվականը պայմանագիր ունի ֆրանսիական «Մարսելի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում