13:40  ,  12 փետրվարի, 2016

Ֆաբիո Կանավարոն լքել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչի պաշտոնը

«Ալ Նասրը» խզել է թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոյի հետ պայմանագիրը, հայտնում է Goal.com-ը:

Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի 2006թ. չեմպիոնը նախորդ տարվա հոկտեմբերին էր գլխավորել «Ալ Նասրը», որը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում 6-րդ տեղում է: Նախկինում 42-ամյա Կանավարոն գլխավորել էր նաեւ Դուբայի «Ալ Ախլին» ու չինական «Գուանչժոու Էվերգրանդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում