10:56  ,  25 հունիսի, 2012

Ուեյն Ռունի. Անգլիայի հավաքականը պայծառ ապագա ունի

Անգլիայի հավաքականն ամաչելու պատճառներ չունի, Իտալիայի հավաքականին հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելուց հետո հայտարարել է անգլիացիների 26-ամյա ռմբարկու Ուեյն Ռունին:

«Անգլիայի հավաքականը պայծառ ապագա ունի: Ոչ ոք մեզնից այս մրցաշարում մեծ սպասելիքներ չուներ, բայց մենք ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ունենք: Մենք շատ երիտասարդներ ունենք, եւ այս փորձը նրանց կօգնի: Դարձյալ 11 մետրանոցներով պարտվելը եւ մրցաշարից դուրս մնալը ցավալի է: Հուսով եմ, որ հաջորդ անգամ մենք կհաղթենք», - Ռունիի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով