17:42  ,  9 փետրվարի, 2016

Զիկայի համաճարակը կվտանգի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերը

Բրազիլիայում Զիկա վարակի տարածումը կարող է վտանգել Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի լիարժեք անցկացմանը: Մի շարք երկրների Ազգային օլիմպիական կոմիտեներ մարզաձեւերի ֆեդերացիաներին թույլատրել են հրաժարվել մասնակցությունից, եթե մարզիկներն ու մարզիչներն ունենան վարակման մտավախություն, հաղորդում է reuters-ը: Այդ երկների թվում են նաեւ խոշոր մարզական տերություններ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Քենիան:

Վարակի դեպքեր գրանցվել են Արեւմտյան կիսագնդի 27 երկրներում: Բրազիլիայում Զիկան հասել է համաճարակի մակարդակի: Տարածման հիմնական պատճառը մոծակների խայթոցներն են: Հիվանդությունը բուժվում է, մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն առավել վտանգավոր է հղի կանանց համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում