«Վիտեսի» հարձակվող Արշակ Կորյանը գոլի հեղինակ է դարձել ֆուտբոլի Հոլանդիայի երիտասարդական առաջնության հերթական տուրում: Արտագնա խաղում «Վիտեսը» մրցել է «Ուտրեխտի» հետ եւ առավելության է հասել 3:0 հաշվով: 82-րդ րոպեին Կորյանը խփել է երրորդ գոլը:
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը եղել է «Վիտեսի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 86-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում