00:38  ,  9 փետրվարի, 2016

Ռանյերի. Երբ փողը վճռում է ամեն ինչ, «Լեսթերը» հույս է տալիս յուրաքանչյուրին

Այն, որ մեզ հարցնում են չեմպիոնության մասին, արդեն ֆանտաստիկ է, ասել է «Լեսթերի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին:

«Լավ մարզիչը պետք է կառուցի թիմը՝ հիմնվելով խաղացողների ուժեղ որակների վրա: Մեր ֆուտբոլիստներին խոստացել եմ քիչ տարվել մարտավարությամբ: Դա նրանց ազատություն է տվել: Չգիտեմ՝ կդառնանք մենք չեմպիոն, թե ոչ: Բայց այն, որ մեզ հարցնում են այդ մասին, արդեն ֆանտաստիկ է: Երբ փողը վճռում է ամեն ինչ, «Լեսթերը» յուրաքանչյուրին հույս է տալիս»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է Telegraph-ը:

Անգլիայի առաջնության 25 տուրից հետո «Լեսթերը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2-3-րդ տեղերը կիսող «Արսենալի» ու «Տոտենհեմի» նկատմամբ ունի 5 միավորի առավելություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով