10:07  ,  25 հունիսի, 2012

Եվրո-2012-ը բռնաբարում է Ուկրաինան

Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի Անգլիա – Իտալիա հանդիպումից առաջ Կիեւի «Օլիմպիական» ստադիոնի մոտ կրքերը թեժացած են եղել: FEMEN-ի ակտիվիստները ներխուժել են փակ գոտի եւ իրենց բողոքն են արտահայտել Ուկրաինայում Եվրո-2012-ի անցկացման դեմ:

«Free fuck», «Raped by Euro-2012» գրություններով պաստառներով FEMEN-ը Եվրո-2012-ի էությունը որակել է որպես Ուկրաինայի ֆիզիոլոգիական եւ տնտեսական բռնաբարում: FEMEN-ի կարծիքով, առաջնությունը Ուկրաինային հասցրել է տնտեսական, քաղաքական եւ հումանիտար մեծ վնաս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով