Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում փետրվարի 7-ին անցկացվեցին 20-րդ տուրի վերջին 2 խաղերը: «Դարմշտադտը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին», իսկ «Համբուրգը» տնային ոչ ոքի խաղաց «Քյոլնի» հետ՝ 1:1:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 20-րդ տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» պահպանում է 10 միավորի առավելությունը երրորդ տեղում գտնվող Բեռլինի «Հերտայի» նկատմամբ եւ 8 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»:
Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Համբուրգ» - «Քյոլն»՝ 1:1
Նիկոլայ Մյուլեր, 47 – Սիմոն Ցոլեր, 41
«Հոֆենհայմ» - «Դարմշտադտ»՝ 0:2
Այտաչ Սուլու, 33, Սլոբոդան Ռայկովիչ, 85
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում