01:52  ,  25 հունիսի, 2012

Բուֆոնը՝ Անգլիա – Իտալիա հանդիպման լավագույն խաղացող

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ճանաչվել է Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Անգլիա – Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Անգլիացիների հետ խաղում 34-ամյա դարպասապահը 120 րոպե անառիկ պահեց սեփական դարպասը, իսկ հետխաղյա 11 մետրանց հավածաշարի ժամանակ հետ մղեց Էշլի Քոուլի հարվածը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում իտալացիների մրցակիցը կլինի Գերմանիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով