16:13  ,  5 մարտի, 2012

Աբրամովիչը 1.6 միլիոն է վճարել նախագահական օթյակի համար

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Եվրո-2012-ի խմբային փուլի Լեհաստան – Ռուսաստան հանդիպմանը կհետեւի նախագահական օթյակից: Աբրամովիչը 1,6 միլիոն դոլար է վճարել ամբողջ օթյակը փակելու համար, հաղորդում է լեհական Puls Biznesu-ն։

Հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Վարշավայի Ազգային ստադիոնում:

ՈւԵՖԱ-ում Լեհաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կոժենեւսկին հաստատել է նախագահական օթյակի վարձակալության մասին լուրերը, սակայն չի հրապարակել գնորդի անունը։

«Մենք չենք հրապարակում տվյալներ մեր հաճախորդների մասին»,- Կոժենեւսկու խոսքը մեջբերում է РИА Новости-ն։

Եթե օթյակի վարձակալողն իրոք Աբրամովիչն է, ապա նա կարող է խաղին հրավիրել առավելագույնը 100 հյուրերի, որոնց կսպասարկեն բարձր մակարդակով։

Հաղորդվում է, որ «նախագահական» մեկ տեղի եւ համապատասխան ծառայությունների միջին գինը 2200 դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով